ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։
«Այն պահից, երբ լրագրողը մտավ զինված բախման վայր այդ պահից սկսած բոլորը պարտավոր են երաշխավորել նրա անվտանգ աշխատանքը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ անդրադառնալով երեկ Արցախում ադրբեջանական կողմից լրագրողներին հրետակոծելու փաստին։
Վերջինս նշեց նաև, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հերթական զեկույցն են պատրաստվում ուղարկել լրագրողների վերաբերյալ, և որ այդ զեկույցները մեծ նշանակություն ունեն:
Լրագրողների աշխատանքը զինված բախումների ժամանակ պետք է լինի պաշտպանված
«Այն պահից, երբ լրագրողը մտավ զինված բախման վայր այդ պահից սկսած բոլորը պարտավոր են երաշխավորել նրա անվտանգ աշխատանքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ անդրադառնալով երեկ Արցախում ադրբեջանական կողմից լրագրողներին հրետակոծելու փաստին։Արման Թաթոյանն այսօր այցելել է Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։
Gepostet von ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia am Freitag, 2. Oktober 2020
Մանրամասները տեսանյութում: