Ժուռնալիստի տանը հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀԺՄ անդամ Ժաննա Ղոչիկյանի «Պատից այն կողմ» գրքի շնորհանդեսը: Ներկա էին տիկին Ղոչիկյանի գործընկերները, ընկերները անվանի լրագրողներ և ընթերցասեր հասարակություն:
Ինչպես իր բացման խոսքում նշեց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Ժաննա Ղոչիկյանին մեր հասարակությունը ճանաչում է որպես բանիմաց ու գրագետ լրագրողի, իսկ այսօրվանից արդեն որպես նաև բանաստեղծի և հույս հայտնեց, որ այս, տարիների խնամքով ընտրված ժողովածուն, կլինի առաջինը, որից հետո կլինի ստորակետ և կհաջորդեն 2-րդ և 3-րդ հատորները:
Շնորհանդեսի ընթացքում Ժաննայի կոլեգաները հիշեցին լրագրողի հետ միասին աշխատելու տարիներից բազում աշխատանքային, ստեղծագործական իրադարձություններ: