Ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականի լրագրող Ալան Կավալը եւ Ռաֆայել Շարլզ Յաղոբզադեն «Էրեբունի» ԲԿ-ում են։ «Հետքի» ռեպորտաժը հիվանդանոցից՝ քիչ անց։ Լրագրողներն այսօր Երևանից կտեղափոխվեն Ֆրանսիա։ Ըստ flightradar24.com–ի Ֆրանիսայի Բորդո քաղաքի «Bordeaux Merignac Airport»–ից Երևան է թռչում ֆրանսիական օդանավ։ Ըստ ամենայնի, հենց այդ օդանավով էլ լրագրողները կտեղափոխվեն։
Նրանց հիվանդանոցում դիմավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։
Գլխավոր լուսանկարում Ալան Կավալը ողջունում է հայ գործընկերներին։