2016թ ապրիլի 1-7ը Հայաստանի Ժուռնալիստների միության ցուցասրահում բացվեց մամուլի երգիծանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն է ԶԼՄ-ների և հասարակության ուշադրությունը սևեռել երգիծանկարների կարևորության վրա:
Ներկայացված են 22 հեղինակների 250-ից ավելի աշխատանքներ դրանք աչքի են ընկնում թեմաների բազմազանությամբ, շեշտադրումների դիպուկությամբ և նաև բարդությամբ:
Ցուցահանդեսը ուշադիր դիտելուց հետո տպավորությունը միանշանակ է` “Իրոք, խոսքի ազատությունը արժեք է”:
Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը (Toto) ընտրվել է աշխարհի 10 լավագույն երգիծանկարիչների շարքում: Հուլիս-օգոստոս ամիսներին նա կմեկնի Պրահա` մասնակցելու պաշտոնական արարողությանը:
Ներկայացված են ծաղրանկարիչներ Սուքիաս Թորոսյանի, Սամվել Աբգարյանի, Ալիս Մալոյանի, Արայիկ Օհանյանի, Արսեն Գևորգյանի, Տիգրան Մանգասարյանի, Էրիկ Պողոսյանի, Հարություն Սամուելյանի, Հարություն Չալիկյանի, Լևոն Աբրահամյանի, Մարգարիտ Փարեմուզյանի, Մկրտիչ Մաթևոսյանի, պավել Ջհանգիրովի, Ռոբերտ Մանուկյանի, Ռուբեն Արուտչյանի, Ռուբեն Մնացականյանի, Տիգրան Հակոբյանի, Վահան Մարգարյանի, Վահան Բաղդասարյանի սրամիտ աշխատանքները: