«Ուզում եմ հասկանալ` Հայկ Սարգսյանն իր կյանքում ինչո՞վ է նշանավորվել». Սաթիկ Սեյրանյան

16:17 12-07-2019

«Ես ուզում եմ հասկանալ` Հայկ Սարգսյանն իր կյանքում ինչո՞վ է նշանավորվել, հիմա, անուամենայնիվ, հեղափոխությունն իրեն հնարավորություն է տվել  գործունեություն ծավալելու»,- այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ ազգային անվտանգության սպառնալիք են:

«Ինքն ընդզվում  է մի բանի դեմ… մի կողմից ասում է՝ ինձ Փաշինյանի «շիշ բռնող» են ասում, հետո ասում է՝ «բայց ի՞նչ կա դրա մեջ». բա որ՝ «ի՞նչ կա դրա մեջ», ինչո՞ւ ես վիրավորվում»,- ասաց Ս. Սեյրանյանը:

Նա նման դրսևորումներն ինչ-որ իմաստով այդ պատգամավորների համար իրենց անձի PR  որակեց.   «Ինչպես ասում են՝ սև PR-ը նույնպես PR է»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Զարուհի Դիլանյան