Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարը https://news.am/arm/news/428963.html դեկտեմբերի 28-ին բաց քվեարկությամբ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սաթիկ Սեյրանյանը:
Համագումարի ժամանակ Սաթիկ Սեյրանյանի օգտին քվեարկեց միության 57 անդամ, ևս մեկը դեմ քվեարկեց: Ինքնառաջադրվել էր նաեւ երիտասարդ լրագրող Հարություն Ծատրյանը, որն ընդամենը 3 տարի առաջ էր անդամակցել միությանը եւ Միության կանոնադրության համաձայն իրավունք չուներ լինել թեկնածու, սակայն նիստը վարող Նաղաշ Մարտիրոսյանն անտեսեց այդ փաստը և քվեարկության դրեց նաեւ նրա թեկնածությունը: Հարություն Ծատրյանը հավաքեց զրո ձայն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը արդեն 40 տարի (1977 թվականից) ղեկավարում է Աստղիկ Գեւորգյանը: 1997 թվականից ի վեր Միությունը համագումար չէր անցկացրել: