ԴԱՎՈՅԱՆ Մհեր

7 սեպտեմբերի, 1965 – 30 մայիսի, 2016

Ծնվել է Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1982-1987թթ.` Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ, բանասեր-արաբագետ

Աշխատանքը

2002 – 30 մայիսի, 2016`ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության գրատպության գործակալության փոխտնօրեն
2001 – 30 մայիսի, 2016`«Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագրի գլխավոր խմբագիր
2000թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և տպագրության վարչության պետի տեղակալ
1999-2000թթ.՝ «Նորաթերթ» թերթի գլխավոր խմբագիր
1997-1999թթ.՝ «2001» հրատարակչության գործադիր տնօրեն, գլխավոր խմբագիր
1994-1997թթ.՝ ազատ լրագրող
1990-1994թթ.՝ «Մունետիկ» թերթի գլխավոր խմբագիր
1989-1990թթ.՝ «Գարուն» ամսագրի բաժնի վարիչ
1987-1989թթ.՝ «Սովետական Հայաստան» թերթի թղթակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1999-2016թթ.՝ Հայաստանի ժուռնալիստների միություն
1999-2016թթ.՝ Երևանի մամուլի ակումբ, 2002-2016թթ.` ԵՄԱ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
1999թ.՝ Լրագրողների միջազգային ֆեդերացիա

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1991-2016թթ.՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ

Հրապարակումները

«Սովետական Հայաստան», «Մունետիկ», «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագիր, «Նորաթերթ», «Գարուն»