ԱՔՈՒՆՑ Արթուր

«Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի խմբագիր
Վանաձորի մամուլի ակումբի նախագահ

Ծնվել է 1961թ. մայիսի 22-ին, Շահումյանի շրջանում, Ադրբեջան:

Կրթությունը/մասնագիտությունը

1978-1983 թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ, ինժեներ-քիմիկոս
1992թ.՝ քիմիական գիտությունների թեկնածու
1998թ.՝ Հարավային Կովկասի իրավապաշտպան կազմակերպությունների սեմինար (Թբիլիսի-Գուդաուրի, Վրաստան)
2002թ.՝ հակամարտությունների կարգավորման թեմայով սեմինար  (Գուդաուրի, Վրաստան)
2002թ.՝ լրագրության սեմինար (IREX/ProMedia)

Աշխատանքը

2004թ. մինչև օրս` Վանաձորի մամուլի ակումբի նախագահ
2002թ. մինչև օրս` «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի խմբագիր (Վանաձոր)
1998 թ. մինչև օրս` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
1996-1997թթ.՝ Լոռու մարզպետարանի տարածքային բաժնի ղեկավար
1992-1996թթ.՝ Վանաձորի քաղաքապետի խորհրդական
1989-1992թթ.՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի էլեմենտ-օրգանական մմիացությունների ինստիտուտի ասպիրանտ
1983-1992թթ.՝ Պոլիմերային սոսինձների ինստիտուտի գիտաշխատող (Վանաձոր)
1983-1985թթ.՝ ծառայություն բանակում

Հրապարակումները

«Առավոտ», «Հայկական ժամանակ», “Collage”

Նախասիրությունները

Ընթերցանություն, երաժշտություն, հնատիպ գրքերի հավաքածու

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երեք զավակ

Ինչպես կապվել

Հեռ./Ֆաքս՝ (374 322) 4 22 68 (աշխ.), 2 55 98 (բն.), (374 91) 20 09 71 (բջջ.)/(374 322) 2 31 55

Е-mail՝ [email protected]

Վեբ-կայք՝ www.hcav.am