Հարություն Հարությունյան

Ծնվել է Երևանում 1963թ. հուլիսի 2-ին

Կրթությունը/մասնագիտությունը

1981-85թթ. Սրբ. Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկում, մշակութա-լուսավորչական բաժին։

1986-91թթ. Սվերդլովսկի մանկավարժական ինստիտուտ,  երաժշտագետ-խմբավար

Աշխատանքը

1981թ. – Երևանի կաբելի գործարանում՝  բանվոր։1981-1983 թթ. – ծառայություն Խորհրդային բանակում:1986 թ. – Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի ուսուցիչ։1986-1991 թթ. – Երևանի կայազորի սպայի տան կուլտմասսայական բաժնի հրահանգիչ։ 1994-97 թթ. Թղթակցել է «Այժմ», «Իրավունք» թերթերին և «Փաստ» լրատվական ծառայությանը:1998 թ. – Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ։ 2004-2010 թթ. – Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն։ 2010-2011 թթ. – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։ 2011թ.-2016թ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ: 2013 թվականից – «Անդին» գրական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ :2016 թ.- 2018 թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն: 2018թ. «5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն:

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

2019թ. Հայաստանի ժուռնալիստների միության անդամ              

 

Հրապարակումներ

2008թ. «Թաց առավոտ» բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածու

2013թ. «Վերջին ջահելությունը» պատմվածքների ժողովածու

Պատմվածքները, բանաստեղծությունները և հրապարակախոսական հոդվածները                   հրապարակվել են  գրական՝ «Անդին», «Литературная Армения» , «Նորք»  հանդեսներում և էլեկտրոնային՝ «Ուրբաթ», «Հետք», «Երկիր» «Գրանիշ», «Մեդիամաքս», «Սիվիլնեթ» կայքերում

Ֆիլմեր

2014 թ. «Շքամուտք» գեղարվեստական կինոնկարի համասցենարիստ

2015 թ. «Կարմիր խնձորներ» կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարի               համաարտադրող

2016թ. «Լուսին կերած նորածինը» գեղ. կինոնկարի սցենարիստ

2019-220թթ. «Մեզնից մեկը» անիմացիոն ֆիլմաշարի հեղինակ-պրոդյուսեր

2020թ. «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ/պրոդյուսեր

2020թ. «Ռազմիկ Դավոյան. ԾԱՌԸ» վավերագրական ֆիլմի հեղինակ/պրոդյուսեր

 

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է

Ինչպես կապվել

Հեռախոս՝  +374 91400-445  (բջջային)