Ինչպես ստանալ ԺՄՖ քարտ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ է։ Այս հանգամանքը իրավունք է տալիս նաև ՀԺՄ անդամ-լրագրողներին ձեռք բերելու Ժուռնալիստների Միջազգային ֆեդերացիայի լրագրողական քարտ։

ԺՄՖ-ի քարտ Հայաստանում կարող են ստանալ բացառապես Հայաստանի ժուռնալիստների միության անդամները։ Այն տրվում է երկու տարի ժամկետով։

Քարտը լրագրողի մասնագիտությունը վավերացնող ամենահին և ամենահեղինակավոր փաստաթուղթն է ամբողջ աշխարհում։ Այն ընդունում են ավելի քան 130 երկրներում։

ԺՄՖ քարտը ստեղծվել է 1927-ին  Դիժոնի համաշխարհային կոնգրեսում։ ԺՄՖ քարտը տրվում է երկարամյա փորձ ունեցող լրագրողներին, որոնք հետևում են էթիկական նորմերին ու կանոններին, ինչպես նաև ԶԼՄ-ների, պրոֆեսիոնալների միջև համերաշխության կայացմանը։

Կոնֆլիկտային գոտիներում աշխատող լրագրողները փաստում են, որ քարտի օգնությամբ դուրս են եկել անելանելի վիճակներից, կարողացել են հարաբերվել ոստիկանների, զինվորականների, պետական պաշտոնյաների հետ։

ԺՄՖ քարտը հնարավորություն է ընձեռում մասնակցելու համաժողովների, պետական պաշտոնյաների հետ հանդիպումների, մամուլի ասուլիսներին․ այն ճանաչված է Եվրոպական միության, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների կողմից։ Իհարկե ոչ միշտ, սակայն շատ դեպքերում մեդիա իրադարձությունների մասնակցելու իրավունք ունենում են քարտը կրողները, քան ցանկացած այլ հավատարմագրվածները։

Ավելորդ չէ արձանագրել, որ քարտը օգնում է ժուռնալիստներին ոչ միայն առանց խոչընդոտների կատարելու ստեղծագործական ծրագրեր, այլև ունենալ ժամանակի ու նյութական զգալի խնայողություն մշակույթային վայրեր այցելելիս։